Քաղաքական

24.09.2022 10:00


Ֆեյքերի հեթական «պորցիան»․ «Փաստ»

Ֆեյքերի հեթական «պորցիան»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 10 օրվա ընթացքում իշխանությանը սպասարկող տեղեկատվական բլոկում ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել, որոնք համալրելու են բացառապես «ներքին» ճակատում «մարտնչողների» բանակը:

Նրանց խնդիրն է ներքաղաքական լարվածության ֆոնին տիրաժավորել իշխանությանը սպասարկող թեզեր ու «նարատիվներ», «ջարդուփշուր անել» իշխանության հեռացումը պահանջողներին։ Ստեղծվել են նաև զգալի թվով նոր կայքեր, որոնց «նյութերը» գլխավորապես տարածվում են ոչ միայն նշյալ, այլև նախկինում ստեղծված և գովազդով բավականին «հավանումներ» ապահոված էջերով»:

Այս խորագրի վերջին նյութերը