Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել զոհված զինծառայողի 6 մարմին․ նրանք հայտարարված 207 զոհերի և անհետ կորածների թվում են․ ՊՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների վեց մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հարցին, թե արդյոք վերադարձված մարմինների թիվը Անվտանգության խորհրդի կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված զոհվածների թվի մեջ է մտնում, Արամ Թորոսյանն ասաց՝ այո։
Ավելի վաղ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին հաստատել էր, որ մարմիններ են փոխանցվել, սակայն ասել էր, որ չի կարող նշել, թե կոնկրետ քանի մարմին է փոխանցվել Հայաստանին։