Քաղաքական

23.09.2022 18:26


Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին չայցելել որոշ մարզեր

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին չայցելել որոշ մարզեր

2022 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն նախազգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, ովքեր են Հայաստանում են կամ մտադիր են այցելել Հայաստան։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ՝ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, նաև Նախիջևանի հետ սահմանակցող հատված։

Տարածքները, որոնք խորհուրդ չի տրվում այցելել, եթե հիմնավոր պատճառ չկա, ընդգծված են նարնջագույնով, երկրի մնացած հատվածը խորհուրդ չի տրվում այցելել, եթե չկա համոզիչ պատճառ»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը