Ինքը այդ բառերով ամենաբարձր միջազգային հարթակից Արցախը հանձնեց Ադրբեջանին․ Մետաքսե Հակոբյան
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հանձնել է Արցախը, երբ խոսել է «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի» իրավունքների մասին։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է հետևյալը․
«Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը»։
«Հրապարակի» հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ սա Փաշինյանի նախորդ հայտարարությունների շարունակությունն է․
«Չեմ կարծում, որ դա ինչ-որ անսպասելի բան էր, որովհետև սա առաջին անգամը չէ, որ նա ասում է, և կարևոր փաստն այստեղ այն էր, որ ինքը, փաստորեն, նորից պահում է «Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին» իր արած հայտարարությունը, և կրկին ասում է՝ «Ղարաբաղի ժողովրդի անվտանգություն»։ Ինքն այս անգամ էլ միջազգային ավելի մեծ հարթակում փաստեց, որ Արցախի հարցը փաստորեն փակվել է այն կերպ, ինչպես ասում է Ալիևը, այսինքն՝ պատերազմի արդյունքում, և Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն էլ պատրաստվում ձեռնարկել՝ փոխելու այդ ուղղությունը։ Այդ արտահայտությունը կարելի է ընկալել որպես ամենադաժան, ամենաթշնամական հետևանքով հենց Հայաստանի առաջին դեմքի շուրթերից, և իր արտահայտածի հետևանքով Արցախն ուղղակի հանձնվում է Ադրբեջանին՝ ՀՀ ներկայիս գործող իշխանությունների ձեռքով։ Իրենք Արցախը հանձնում են Արդբեջանին, որովհետև այլ մեկնաբանություն չի կարող լինել այդ բառին, և եթե հանկարծ իրենք ինչ-որ մի օր ասեն, որ մենք սխալ ենք հասկացել, դա հերթական ցինիզմն ու լկտիությունը կլինի։ Ինքը այդ բառերով ամենաբարձր միջազգային հարթակից Արցախը հանձնեց Ադրբեջանին»,-ասաց Հակոբյանը։
Պատգամավորին հարցրինք՝ բացառվո՞ւմ է, որ Փաշինյանը, «ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգություն և իրավունքներ ասելով», հենց ինքնորոշման իրավունքը նկատի ունենա․
«Միանշանակ, ինքն այդ մասին արդեն խոսել է գարնանը։ Ինքը բոլոր առումներով խեղաթյուրել է ինքնորոշման իրավունքը՝ ասելով, որ այդպիսի բան չի կարող լինել, ի վերջո «այդ ինքնորոշման իրավունքից կարող են օգտվել նաև ադրբեջանցիները», ցիտում եմ իր բառերը, այն դեպքում, երբ մենք գիտենք, որ երբ տեղի էր ունենում հանրաքվեն, ադրբեջանցիներ չկային, չէին մասնակցում, այսինքն՝ դա զուտ հայերի ինքնորոշման իրավունքն է։ Ինքը փուլ առ փուլ հասցրեց նրան, որ ինքն արդեն չի թաքցնում, որ բացահայտ Արցախը հանձնում է ադրբեջանին, և նոր չէ, որ նա չի ընդունում Արցախում հայերի ինքնորոշման իրավունքը, ինքը վաղուց է սկսել այդ մասին խոսել»,-պատասխանեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանին հարցրինք նաև, թե Փաշինյանի այս հայտարարությունը ի՞նչ արձագանք է գտել Արցախի իշխանությունների մոտ․
«Չեմ տեսել Արցախի իշխանությունների կողմից ինչ-որ արձագանք, իրենք, չգիտեմ, ոգևորվա՞ծ են, թե ինչ․ ամեն տեղ առիթ-անառիթ, հնարավոր բոլոր հարթակներում շեշտում են, որ ամեն դեպքում որևէ փաստաթուղթ չկա, և իրենց այդպես հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը, և փորձում են այդկերպ հանգստացնել ժողովրդին, բայց ժողովուրդը, ընդդիմադիր պատգամավորները, սթափ մարդիկ շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ասած խոսքին տգետը, միամիտը կամ իր գործընկերը կարող է հավատալ, որովհետև մենք արդեն 4 տարի է՝ տեսնում ենք, որ ինքը ասում է մի բան, անում է լրիվ հակառակը, որը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի շահերից, ո՛չ էլ հայ ժողովրդի շահերից»։