Լրահոս

23.09.2022 11:35


Արարատի մարզում բախվել են Opel Zafira ու իրանական համարանիշներով International բեռնատարը. կա վիրավոր. Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Արարատի մարզում բախվել են Opel Zafira ու իրանական համարանիշներով International բեռնատարը. կա վիրավոր. Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80–րդ կմ հատվածում բախվել են Opel Zafira և իրանական համարանիշներով International մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի մասին նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը