Լրահոս

13.09.2011 15:16


ԱԺ նախագահը չի ցանկացել մեկնաբանել Կարեն Կարապետյանի հրաժարականը

ԱԺ նախագահը չի  ցանկացել մեկնաբանել Կարեն Կարապետյանի հրաժարականը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը, ասել է, թե չի ցանականում մեկնաբանել, քանի որ Կարեն Կարապետյանն ինքն արդեն մեկնաբանել է դա:

-Կարեն Կարապետյանը նպատակահարմար գտավ իր եռանդը, ուժը, գիտելիքները օգտագործել այլ բնագավառում: Ես, իհարկե, ցավով եմ ասում դա, որովհետև համատեղ համերաշխ աշխատել ենք աշխատակազմի ղեկավարի հետ` որպես ՀՀԿ-ի գործադիրի անդամ,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը