Զոհվածների ծնողներին համոզում են որդիներին չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների, անհետ կորածների ու գերիների թիվն անուն առ անուն՝ մինչև այսօր դեռևս հայտնի չէ: Միայն այլևս անհնար է դարձել թաքցնել, որ զոհերը 300-ից ավելի են: Անկախության օրը հողին հանձնվեց 11 հայորդու դի, երեկ՝ 60, իսկ այսօր հուղարկավորությունները լինելու են ավելի շատ:
«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն` Հերացու դիահերձարանում մինչև այժմ չնույնականացված դիեր կան, իսկ արդեն նույնականացվածների հարազատներին ուժային կառույցներից հորդորում են չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Պատճառաբանությունն այն է, թե իբր չեն ցանկանում Եռաբլուրն այդքան մեծանա, և համոզում են, որ տղերքին հուղարկավորեն՝ ընտանեկան գերեզմաններում»: