Թշնամին կրակ է բացել Կուտականի ուղղությամբ (լրացված)
Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կուտականի գյուղապետ Մակիչ Թովմասյանը։
«Ընդհանուր առմամբ եղել է երկու օչերեդ, մեկը տևել է 2, մյուսը` 3 րոպե։ Այժմ գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,–ասաց Թովմասյանը
Նա նշեց, որ խուճապ չկա, ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին տարհանել են, գյուղում մնացել են միայն տղամարդիկ։
Թովմասյանը հավելեց, որ վիրավորների ու զոհերի մասին տեղակություն չկա։
***
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։