Նիկոլ Փաշինյանն իր ելույթներն ավարտում էր սրտաճմլիկ մի նախադասությամբ։
«Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,–ասում էր նա «թունդ ընդդիմադիր» աշխատելու տարիներին ու «թավշյա» թյուրիմացության օրերին։
Հենց դարձավ վարչապետ, փոխեց վերջաբանը։ Ասաց, որ մեր երեխաներն արդեն իսկ ապրում են ու ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։
Երբ Նիկոլից արդյունք էին պահանջում, նա ասում էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է բերել ու բերելու։ Իրականությունն այն է, որ բերեց մահեր, ավերածություններ։ Մարդկանց դեմքից ժպիտը վերացել է։ Ուրախ են միայն Նիկոլն ու իր շրջապատը, քանզի իրենք ու իրենց երեխաները սկսել են լավ ապրել։ Սրանք եկած օրվանից թալանում են ու արագ տեմպերով հարստանում։ Մինչդեռ Նիկոլը խոստացել էր, որ կոռուպցիան վերանալու է, ԽԾԲ–ով կադրային հարցեր չեն լուծվելու։ Խաբեց։ Փոխարեն նա կատարեց իր չտված խոստումները։
Նիկոլը 2018–ի հարթակից չէր խոստացել, որ Ադրբեջանին հանձնելու է Արցախի ու Հայաստանի հողերը։ Չեր խոստացել հազարավոր զոհեր ու վիրավորներ։
Նիկոլը չէր խոստացել, որ հեղափոխությունը/իշխանափոխությունն արվում է այն բանի համար, որ Ալեն Սիմոնյանի եղբայրն ասֆալտի տենդերներ շահի, որ իր աներձագը դառնա հարուստ պատգամավոր, որ իր կինը գումարներ հավաքի հարուստներից ու շրջագայի աշխարհով մեկ, որ իրմեծ աղջիկը կաֆեներից ու գինետներից դուրս չգա, որ իր աշխատակազմի չինովնիկը ավելի քան կես միլիոն դոլարով տուն գնի ԱՄՆ–ում, որ սբխեչի ուլի արտաքինով «հեղափոխական» Ավինյան Տիգրանը դառնա միլիոնատեր, որ ՔՊ–ական երբեմնի բոմժերը տնավորվեն ու մարշրուտկաներից հայտնվեն թանկարժեք ավտոմեքենաների մեջ, որ 2018–ին փողոց փակող ջահելները զոհվելու են պատերազմում ու նրանց մայրերին Նիկոլի կարմիրբերետավորները քարշ են տալու ասֆալտի վրայով, որ ինքը Հայաստանը դարձնելու է ողորմելի երկիր, որ ինքը մեր երկիրը դարձնելու է աշխարհաքաղաքական խաղերի զոհ, որ թուրքերի կոշիկներն է հրապարակավ լպստելու՝ խաղաղություն մուրալով, որ իրեն քվե տված մարդկանցից ոմանց դարձնելու է ռազմագերի, որ դիակների մատակարարման հոսքագծի է վերածելու Հայաստանը, որ լֆիկների դեմ խոսելով դառնալու է նրանց գործընկերն ու հովանավորը, որ օլիգարխիայի դեմ խոսելով ինքն է դառնալու օլիգարխ, որ լկտիանալու է ու հաբրգելու է աննախադեպ չափերի, որ ․․․
Վերը նշվածից ոչ մի բան Նիկոլը չէր խոստացել, բայց ապահովեց, իսկ ինչ խոստացել էր, չարեց կամ արեց ճիշտ հակառակը։ Ահա թե ինչ տվեց «թավշյա» Նիկոլը։
Ինչ տվեց «թավշյա» Նիկոլը
Նիկոլ Փաշինյանն իր ելույթներն ավարտում էր սրտաճմլիկ մի նախադասությամբ։
«Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,–ասում էր նա «թունդ ընդդիմադիր» աշխատելու տարիներին ու «թավշյա» թյուրիմացության օրերին։
Հենց դարձավ վարչապետ, փոխեց վերջաբանը։ Ասաց, որ մեր երեխաներն արդեն իսկ ապրում են ու ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։
Երբ Նիկոլից արդյունք էին պահանջում, նա ասում էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է բերել ու բերելու։ Իրականությունն այն է, որ բերեց մահեր, ավերածություններ։ Մարդկանց դեմքից ժպիտը վերացել է։ Ուրախ են միայն Նիկոլն ու իր շրջապատը, քանզի իրենք ու իրենց երեխաները սկսել են լավ ապրել։ Սրանք եկած օրվանից թալանում են ու արագ տեմպերով հարստանում։ Մինչդեռ Նիկոլը խոստացել էր, որ կոռուպցիան վերանալու է, ԽԾԲ–ով կադրային հարցեր չեն լուծվելու։ Խաբեց։ Փոխարեն նա կատարեց իր չտված խոստումները։
Նիկոլը 2018–ի հարթակից չէր խոստացել, որ Ադրբեջանին հանձնելու է Արցախի ու Հայաստանի հողերը։ Չեր խոստացել հազարավոր զոհեր ու վիրավորներ։
Նիկոլը չէր խոստացել, որ հեղափոխությունը/իշխանափոխությունն արվում է այն բանի համար, որ Ալեն Սիմոնյանի եղբայրն ասֆալտի տենդերներ շահի, որ իր աներձագը դառնա հարուստ պատգամավոր, որ իր կինը գումարներ հավաքի հարուստներից ու շրջագայի աշխարհով մեկ, որ իր մեծ աղջիկը կաֆեներից ու գինետներից դուրս չգա, որ իր աշխատակազմի չինովնիկը ավելի քան կես միլիոն դոլարով տուն գնի ԱՄՆ–ում, որ սբխեչի ուլի արտաքինով «հեղափոխական» Ավինյան Տիգրանը դառնա միլիոնատեր, որ ՔՊ–ական երբեմնի բոմժերը տնավորվեն ու մարշրուտկաներից հայտնվեն թանկարժեք ավտոմեքենաների մեջ, որ 2018–ին փողոց փակող ջահելները զոհվելու են պատերազմում ու նրանց մայրերին Նիկոլի կարմիրբերետավորները քարշ են տալու ասֆալտի վրայով, որ ինքը Հայաստանը դարձնելու է ողորմելի երկիր, որ ինքը մեր երկիրը դարձնելու է աշխարհաքաղաքական խաղերի զոհ, որ թուրքերի կոշիկներն է հրապարակավ լպստելու՝ խաղաղություն մուրալով, որ իրեն քվե տված մարդկանցից ոմանց դարձնելու է ռազմագերի, որ դիակների մատակարարման հոսքագծի է վերածելու Հայաստանը, որ լֆիկների դեմ խոսելով դառնալու է նրանց գործընկերն ու հովանավորը, որ օլիգարխիայի դեմ խոսելով ինքն է դառնալու օլիգարխ, որ լկտիանալու է ու հաբրգելու է աննախադեպ չափերի, որ ․․․
Վերը նշվածից ոչ մի բան Նիկոլը չէր խոստացել, բայց ապահովեց, իսկ ինչ խոստացել էր, չարեց կամ արեց ճիշտ հակառակը։ Ահա թե ինչ տվեց «թավշյա» Նիկոլը։
Հայկ Ուսունց