Ջերմուկ. ինչպես է փոխվել կյանքը առողջարանային քաղաքում՝ ադրբեջանական հարձակումից հետո (լուսանկար, տեսնայութ)
Ջերմուկի բնակիչ Արարատ Սարգսյանն անցած տարի անտառում փոքրիկ տուն էր կառուցել՝ հույսով, որ այն որպես հյուրատուն կաշխատացնի։ Մեկ տարի անց, սակայն, սեպտեմբերի 14–ին, Սարգսյանների ընտանիքը զրկվեց եկամտի միակ աղբյուրից. ադրբեջանական զինուժի հրթիռակոծման ժամանակ արկն ընկավ նրանց նորակառույց տան վրա։ Բարեբախտաբար, տանը մարդ չի եղել, արկակոծության հետևանքով ավերվել է տան ներսն ամբողջությամբ, շենքից քիչ հեռու գտնվող հանգստի սենյակը, նույնիսկ այգու մեծ եղևնին է տապալվել (ֆոտոռեպորտաժ)։
«Այնքան հզոր զենք է եղել, որ անցել է մինչև ներս, ներսը նույն ավերակ վիճակն է»,–պատմում է Արարատ Սարգսյանը, որը տուն է վերադարձել՝ լրագրողներին ավերածությունները ցույց տալու համար։
Հյուրասենյակի սեղանին կտրատած միրգն է, բաժակներ ու ափսեներ, Սարգսյաններն ամսի 12–ի երեկոյան նստել են սուրճ խմելու, սկսվել է հրետակոծությունն, ու ընտանիքը, սեղանն այդպես թողնելով, արագ դուրս է եկել տնից։ Սեպտեմբերի 14–ին օրվա երկրորդ կեսին Արարատը վերադարձել է տուն և տեսել՝ տունն ավերված է։ Կնոջն ու որդուն Ջերմուկից հանել է, իսկ ինքը՝ մնացել։
Սարգսյանները միակ ընտանիքը չեն, որ ստիպված են եղել արագ լքել տները։ Հայաստանում զբոսաշրջային ամենագրավիչ քաղաքներից մեկը՝ Ջերմուկը, արդեն 1 շաբաթից ավելի փակ է տուրիստների համար, քաղաքում մարդկանց շարժը քիչ է. կամ տարհանվել են, կամ ապաստարաններում են։ Սեպտեմբերի 12–ի լույս 13–ի գիշերը Երևանից 173 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաքի բնակիչներն ու հարյուրավոր զբոսաշրջիկները ստիպված էին արագ հեռանալ Ջերմուկից՝ շատերը նույնիսկ հյուրանոցներում թողնելով իրերը, քանի որ Ադրբեջանը հրետակոծում էր ինչպես դիրքերը, այնպես էլ քաղաքը։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարի վրա, ադրբեջանցիները խփել են նաև գյուղի գերեզմանոցին։
Կեչուտ համայնքի բնակիչները մինչև այս պահը զրկված են ոռոգման ջրից, ջրագիծն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանի խոսքով, բնակիչներն անելանելի վիճակում են, քանի որ գյուղում ամեն տարի 10 հա տարածքում կարտոֆիլ են ցանում, որը չգիտեն, թե ինչպես են ոռոգելու։ Սեպտեմբերի 20–ից գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Բացի այդ, պայթյուններից գյուղի վերևի հատվածում անասուններ են սատկել, նաև վիրավորվել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմերը նույնպես վնասվել են։
Քաղաքացիական ենթակառուցվածքներից առաջինը հարվածել են Ջերմուկի ճոպանուղուն։ NEWS.am–ի հետ զրույցում համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը պատմել է, որ առաջին հարվածը եղել է ճոպանուղին փակելուց րոպեներ անց, աշխատողը հրաշքով է փրկվել. «Քաղաքի վրա առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո եղել է զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները: Էլի հարվածներ են եղել ճոպանուղուն դադարներով: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Հաստատ ճոպանուղուն թիրախային են հարվածել: Երևի մտածել են, որ սա ռազմավարական, վտանգավոր կառույց է, որովհետև ճոպանուղու գագաթից երևում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին»։
2008թ.–ի հունվարի 1–ից գործող ճոպանուղին տարեկան միջինը 25-35 հազար այցելու է ունենում: Նախնական հաշվարկներով, միայն առաջին ենթակայանի մալուխներն ու հենասյուները վերանորոգելու համար անհրաժեշտ է ավելի քան 200 հազար դոլար։ Նշենք, որ Ջերմուկ այցելողների համար պարտադիր այցելելու վայրերն են ճոպանուղին, ջրվեժը և հայտնի ըմպելասրահը: Ընդհանուր առմամբ, քաղաքի տարածքում կան 40 տաք, բազմաթիվ միկրոէլեմենտներով հարուստ աղբյուրներ, որոնց ջուրը բուժում է ամենատարբեր հիվանդություններ: Սա է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից քաղաքն ընդունում է բազմաթիվ հյուրերի, որոնք բուժվում են տաք և սառը ջրերով։
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դեպի Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու. «Կորցրել ենք բավական շատ հողակտորներ, որոնց մեծ մասն ունեին գյուղատնտեսական մեծ նշանակություն։ Վնասվել են խոտհարքներ։ Խոտհարքներն անասնապահության համար այս պահին դարձել են թիվ մեկ խնդիրը։ Միաժամանակ, այդտեղ անշարժ գույքն է էժանանալու։ Այստեղ է գտնվում նաև Ամուլսարի հանքը, որտեղ մոտ 350 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Ամերիկյան և կանադական ներդրում կատարողները և հայկական կողմը պետք է դիմեն բոլոր միջազգային ատյաններին փոխհատուցման պահանջով, եթե ռազմական գործողությունները հետևանք ունենան նաև Ամուլսարի համար»։
Նշենք, որ ադրբեջանական հրետակոծությունից նաև հրդեհվել էին Ջերմուկի անտառները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհին` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը և ապրող կենդանիները՝ հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն, գրանցված են Կարմիր գրքում: Ջերմուկն ունի նաև հարուստ էկոհամակարգ՝ կաղնիներ, գիհիներ, սոճիներ, որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակներին:
Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայի հետևանքով հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Նրա խոսքով` Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա, հակառակորդի որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են հայկական ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։ Նշենք, որ մինչև այս ռազմական գործողությունը Ջերմուկը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։