Քաղաքական

22.09.2022 14:32


31,6 մլն դրամ Էկոնոմիկայի նախարարությանը՝ սանհանգույցները վերանորոգելու համար

31,6 մլն դրամ Էկոնոմիկայի նախարարությանը՝ սանհանգույցները վերանորոգելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 31,6 մլն դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։

Սույն որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար: Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը