Քաղաքական

22.09.2022 14:28

Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ երեկոյան թիրախավորել էին մասնավորապես Կութի ուղղությամբ տեղակայված ՀՀ դիրքերը. Ավետյան

Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ երեկոյան թիրախավորել էին մասնավորապես Կութի ուղղությամբ տեղակայված ՀՀ դիրքերը. Ավետյան

Թշնամին երեկ առնվազն կես ժամ ինտենսիվ կրակել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Հիմա հանդարտ է իրավիճակը, բայց ցանկացած պահի սպասում ենք, որ նորից կարող են վերսկսել։ Այսինքն՝ հանդարտ ասելը հարաբերական է, սա խաղաղություն չի»,-ասաց Ավետյանը։

Կութում, ինչպես նշեց Ավետյանը, հիմա միայն տղամարդիկ են, հիմնականում՝ երիտասարդներ։ Բնակիչները դեռ չեն շտապում տուն վերադառնալ. թշնամին քանի հետ չի քաշվել, ցանկացած զարգացում սպասելի է։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Թշնամու գործողությունների հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։