Երեկվա իր արարքով ոստիկանությունը բացահայտեց փաշինյանական Հայաստանի իրական դեմքը (տեսանյութ)
Վերջին երեսուն տարվա ընթացքում ՀՀ Ոստիկանության գործողություններն այս աստիճան ցինիկ չեն եղել, ինչի ականատեսը մենք եղանք երեկ:
Անկախության օրվանը նվիրված միջոցառումների ժամանակ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Նիկոլ Փաշինյանի այցից առաջ ոստիկանության աշխատակիցները բռնության գործողություններ իրականացրեցին այն զոհված մայրերի նկատմամբ, որոնք գտնվում էին այդ պահին Եռաբլուրում: Ֆորմալ պատճառն այն էր, թե նրանք կարող էին խանգարել Փաշինյանի այցին «Եռաբլուր»: Սակայն ստացվեց այնպես, որ ներկայիս ՀՀ ոստիկանության համար ոչ այնքան «Եռաբլուրն» էր կարևոր, որքան Փաշինյանի այցը: Շարունակելով այս միտքը, կարող ենք ասել, որ ոստիկանության համար ոչ այնքան «Եռաբլուրում» զոհված տղաներն են կարևոր, որքան Փաշինյանի ֆորմալ հարգանքի մատուցումը այդ տղաների շիրիմներին:
Ոստիկանության գործողությունները այդ իմաստով «տրամաբանական են», եթե հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում այսօր Հայաստանում: Ավելին, թե ոստիկանությունը, և թե Փաշինյանի թիմակիցները չեն հասկանում, թե ինչու են մարդիկ զայրացած այդ դեպքերի կապակցությամբ: Քանզի Փաշինյանը և իր թիմակիցները այսօր հայտնվել են այլ իրականության մեջ, որը կապ չունի մեր հանրության իրական կյանքի հետ: Նույն վիճակում էին նախկին իշխանության ներկայացուցիչները 2017-2018 թվականներին, երբ չէին հասկանում, որ լիակատար կտրվել էին իրականությունից:
Փաշինյանի և նրա թիմակիցների այսօրվա պահվածքը ցույց է տալիս մեկ բան, որ նրանց իշխանությունից հեռանալու հետհաշվարկը միացված է, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այսօրվա ընդդիմություն կոչվածը նույնպես մոլորված վիճակում է հայտնվել և չի գիտակցում, թե ինչ է կատարվում հանրության խորքում:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am