Քաղաքական

22.09.2022 10:50


ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքի առթիվ գլխավոր դատախազին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում

ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքի առթիվ գլխավոր դատախազին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում

Սեպտեմբերի 15-ին «MediaHub.am» և «Yerevan.Today» լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում` պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։

Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին։

«Արարքը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)»,-այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ, «Ամարաս» կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը:

Այս խորագրի վերջին նյութերը