Այսօր հրավիրված ասուլիսին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով իշխանություն–ՀԱԿ առկախված երկխոսության մասին, ասել է, որ այս գործընթացը միայն ու միայն օգուտ է տալու իշխող վարչակազմին: «Այս գործընթացի տերն ու տիրականը անձամբ Սերժ Սարգսյանն է։ Նա երբ ուզում է՝ լարում է մտցնում այդ դաշտում, երբ չի ուզում՝ թուլացնում է։ Սերժ Սարգսյանը նպատակ ունի ընտրություններից առաջ վերահսկել իրավիճակը, այն է՝ ունենալ վերահսկելի ընդդիմություն և դրանով թույլ չտալ անվերահսկելի ուժերին ասպարեզ գալ»,–նշել է բանախոսը։
Սեֆիլյանն ընդգծել է, որ «առաջիկա օրերին արհեստական թուլացումների ականատես կլինենք, իսկ ընտրությունների նախօրյակին վկա կլինենք Կոնգրեսի համարյա քանդմանը»։ «Տեր-Պետրոսյանի շուրջը խմբված մարդկանց մեծամասնությունն այն որակի մարդիկ են, որոնք գոյություն ունեն առկա համակարգում, այսինքն՝ այդ մարդկանց մոտ ևս գերիշխում են նյութական արժեքները: Եվ այս իրավիճակում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում ևս նյութապաշտ մարդիկ են, իսկ Սերժ Սարգսյանն էլ այս գործընթացի դիրիժորն է՝ նրա համար դժվար չի լինելու որևէ մեկին գնելը»,–ասել է Ժիրայր Սեֆիլյանը։
Ժիրայր Սեֆիլյան. «Սերժ Սարգսյանը հեշտությամբ կգնի Տեր-Պետրոսյանի՝ մեծամասնություն կազմող շրջապատի նյութապաշտներին»