Քաղաքական

21.09.2022 13:51


Դատապարտում ենք տեղի ունեցածը. այս խայտառակության հեղինակ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա. հայտարարություն

Դատապարտում ենք տեղի ունեցածը. այս խայտառակության հեղինակ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա. հայտարարություն

««Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր, սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառման բերման է ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվումև մայրեր:

Բերման ենթարկված մայրերից երկուսն ունեն վնասվածքներ: Փորձ է արվել բերման ենթարկել նաեւ դեպքի վայրում գտնված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որի նկատմամբևս բռնի ուժ է կիրառվել:

Հատուկ ընդգծում ենք, որ հերոսների մայրերին բերման են ենթարկել տղամարդ ոստիկանները:

Կատարվածը ողբերգություն է, կատարվածը հայոց պետականությանև հայ մարդու ամոթն ու խայտառակությունն էև այս ամոթիև խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյանև միջազգային կառույցների համար հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվելուց առաջև այդ պահին ծնողները որեւէ հակաիրավական կամ բռնի գործողություն չեն կատարել:

Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողներիև օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

Հայերենումև որեւէ լեզվում կատարվածը բնորոշող արտահայտություններև բառեր չկան:

Դատապարտում ենք տեղի ունեցածըև մեկ անգամ շեշտում, որ այս խայտառակության հեղինակը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա:

Միաժամանակ ոստիկանությանը, ուժային մյուս կառույցներին կոչ ենք անում դադարեցնել Հայաստանի պատիվն ու հեղինակությունն արատավորող, սպայի պատիվն արատավորող հրամանների կատարումըև կանգնել ոչ թե գործող վարչախմբի, այլ հայ ժողովրդի, այդ ժողովրդի համար զոհված տղերքի ընտանիքներիև մեր պետության կողքին»:

Այս խորագրի վերջին նյութերը