Քաղաքական

20.09.2022 14:29

Զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել եռակողմ հայտարարություններին. Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին

Զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել եռակողմ հայտարարություններին. Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին

Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության համար, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավատարմագրերի հանձնման արարողությանը դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընդգծեմ, որ մեզ համար տիկ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,-ասել է ՌԴ նախագահը։

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու ուղղությամբ, ասել է Պուտինը։

«Ցանկանում եմ նշել, որ կազմակերպության (ՀԱՊԿ) գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Բախման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով գործերի վիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,-ասել է ՌԴ ղեկավարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը՝ հայտարարելով հետևյալը. «Ելնում ենք նրանից, որ վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում պրոֆեսիոնալ և համատեղ աշխատանքի մեջ է»: Այս մասին գրում է Regnum-ը:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։