Քաղաքական

20.09.2022 11:17


«Տիկտոկեր» փոխնախարարը գործուղվել է Փարիզ

«Տիկտոկեր» փոխնախարարը գործուղվել է Փարիզ

Նիկոլ Փաշինյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին սեպտեմբերի 21-24-ը գործուղել է Ֆրանսիա: Այս մասին տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից:

Որոշման մեջ նշվում է, որ Գայանե Գաբրիելյանը Փարիզում կմասնակցի «Կանաչ տնտեսություն» խորագրով վեհաժողովի չորրորդ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Գայանե Գաբրիելյանը մինչ փոխնախարար դառնալը սիրել է ժամանակն անցկացնել «Տիկ-Տոկ»-ում՝ մանկական ձայնով կարճ տեսանյութեր տեղադրելով այնտեղ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը