Լրահոս

20.09.2022 10:53


Արարատի մարզի Զոդի Բանավանի մոտ բախվել են Ford Transit-ն ու Iveco բեռնատարը, կա 1 զոհ

Արարատի մարզի Զոդի Բանավանի մոտ բախվել են Ford Transit-ն ու Iveco բեռնատարը, կա 1 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի Զոդ Բանավան թաղամասի հարևանությամբ բախվել են Ford Transit և Iveco մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը։

Վթարի մասին նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և ենթադրյալ վիրավորի կամ վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը