Հայերը կարող են կորցնել իրենց պետականությունը․ Ստանիսլավ Տարասով․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նենսի Փելոսիի այցը նյարդային ռեակցիա է առաջացրել Ռուսաստանում։ Իհարկե, ոչ այն աստիճանի, որ ռուսները ճանաչեն ադրբեջանական ագրեսիայի փաստը եւ նետվեն Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու։ Ռուսներն ավելի շուտ նեղացած են, քան թասիբի ընկած։ ԶԼՄ-ները վերհիշել են Փելոսիի օգոստոսյան այցը Թեյբեյ, որը հրահրեց չինացիների զայրույթը եւ սրացման բերեց Թայվանի սահմանին։ Մեր զրուցակիցը Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն է, ով ԱՄՆ կոնգրեսականի այցը խիստ տարօրինակ է համարում այն առումով, որ տիկինը ոչ մի կոնկրետ հարց չի լուծել եւ չի եկել այն ժամանակ, երբ նրան հրավիրել էին։
«Հայկական եւ ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, թե նրան ավելի վաղ էին հրավիրել։ Եթե նա հայտնվեր Երեւանում թայվանյան այցից առաջ, նրա այցն այսքան չափազանցված ուշադրություն չէր գրավի։ Բայց Թայվանից հետո նա ունի բացասական քաղաքական բեկգրաունդ, եւ այդ սկանդալային ռեպուտացիայով նա հայտնվեց Երեւանում։ Երկրորդ պահն էլ այն է, որ դա համընկավ Ադրբեջանի հետ սահմանային սրացման հետ։ Բանն այն է, որ նա հայտնվեց այն պահին, երբ կոնֆլիկտը փաստացի սպառված է, ինչպես ասում է Հեյդար Ալիեւը, ընդ որում՝ սպառված է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, իսկ արեւմտյանները՝ Փարիզ, Վաշինգտոն, բավարարվեցին հեռախոսային դիվանագիտությամբ։ Ռեալ, կոնկրետ գործողություններ նրանք չեն ձեռնարկել։ Այո, եղել են զանգեր, Բլինկենը զանգել է Ալիեւին, հայկական կողմի հետ են եղել խոսակցություններ, բայց ռեալ գործողություններ իրականացրեց միայն Ռուսաստանը»։
-Իսկ քննարկումը ՄԱԿ-ո՞ւմ։ Դա ազդեցություն չունեցա՞վ։
-Ո՞ւմ է պետք քննարկումը ՄԱԿ-ում, ո՞վ է հիմա այդ ՄԱԿ-ին նայում։ Դա արդյունավետ գործողություն չէր։ Խաղադաշտում կոնկրետ գործեց միայն Ռուսաստանը։ Իսկ հիմա նրանք եկել են, փորձում են համոզել հայերին, որ կոնֆլիկտի դադարեցումը ոչ միայն ՌԴ-ի, այլեւ Արեւմուտքի ջանքերով է եղել․ պետք էր դա լսեցնել։ Նրանց նպատակը Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելն է, եւ այդ ֆոնին ակտիվանում է ձեր մոտի, այսպես կոչված, «փափուկ» ուժը, ամերիկյան ՀԿ-ները, որոնք սկսում են հայտարարել, որ Ռուսաստանը «քցել» է Հայաստանին, որ ՀԱՊԿ-ն չի կատարել պարտականությունները, սկսում են խոսել Ղազախստանի մասին։ Սա մեծ խորամանկություն է, որովհետեւ, նախ` ագրեսիա չի եղել, այլ եղել են պրոբլեմներ, կապված սահմանների հետ, որոնք պետք է լուծել ոչ թե Փաշինյան-Պուտին կամ Ալիեւ-Պուտին ուղղահայացների վրա, այլ՝ հորիզոնականում։ Մանավանդ որ դեմարկացիայի հարցերով փոխվարչապետների մակարդակով հանձնաժողով է աշխատում, որը վերջերս նիստ էր արել։ Երկրորդ․ ՀԱՊԿ-ն զորք մտցրեց Ղազախստան, բայց այնտեղ չկար արտաքին ագրեսիա, կար պետական հեղաշրջման փորձ։ Երբ նրանք ասում են՝ օ՜, ՀԱՊԿ... ուզում են, որ ղրղզներն իրենց կոտորե՞ն Հայաստանի համար։ Սխալվում են՝ չեն մեռնելու ղրղզները Հայաստանի համար, չկա ագրեսիա։ Հնարավոր է, որ կա վտանգ։ Կան կասկածներ, որ կոնսպիրոլոգիական խաղեր են գնում, որ Ալիեւը գնաց սրացման, որ օգնի Երեւանում գործող որոշ ուժերի՝ հեռացնել Փաշինյանին իշխանությունից։ Կա այսպիսի կոնսպիրոլոգիա, բայց եթե նրանք ուզում են այս ճանապարհով խաղից հանել ՀԱՊԿ-ն, պետք է հստակ լինել ձեւակերպումներում։
-Ովքե՞ր, ի՞նչ ուժեր։
-Ուժեր, որոնք ուզում են խաղարկել արեւմտյան խաղաքարտերը։
-Ի՞նչ են մտածում այս ամենի մասին Մոսկվայում։
-Մտածում են, որ եթե Երեւանն ուզում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, թող դուրս գա, ուզում է խաղալ ամերիկյան խաղաքարտերով, թող խաղա։ Կօգնե՞ն նրան ամերիկացիները, ֆրանսիացիները կամ այլ արեւմտյան երկրներ` իր խնդիրները լուծելու համար, թող օգնեն, բայց այդ ամբողջն օդի տատանում է, եւ այդ օդի տատանումը, որ տեղի է ունենում հիմա, Մոսկվայում ընդունում են նյարդայնությամբ։
-Ասում եք՝ չի եղել ագրեսիա, այլ եղել են դելիմիտացիայի գործընթացի խնդիրներ։ Ի՞նչ խնդիրներ, եթե ահռելի թվով զոհեր ունենք, հարձակում սուվերեն տարածքի վրա։ Չեք կարող, չէ՞, ժխտել դա։
-Հարցը հետեւյալն է․ հայերն ընդունել են փաստը, որ սահմանների դեմարկացիան անհրաժեշտ է։ Ի՞նչ է սա նշանակում։ Որ սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կանոնակարգված չեն։ Դուք դա ընդունել եք։ Կոպիտ ասած՝ Ա բարձունքը դուք ձերն եք համարում, իսկ նրանք՝ իրենցը։ Ադրբեջանն է որոշում` դիվանագիտական մակարդակո՞ւմ բանավիճել, թե՞ ուժի կիրառմամբ վերցնել այդ բարձունքը եւ այլն։ Երեւանի տեսանկյունից, որն իրենն է համարում այդ Ա բարձունքը, սա ագրեսիա է։ Ադրբեջանի տեսանկյունից դա սահմանների ճշգրտում է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ագրեսիա չէ, որովհետեւ եթե դուք պաշտոնապես ընդունել եք սահմանների դելիմիտացիայի փաստը, հետեւապես պետք է սպասել հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին։ Իսկ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ խաղաղության համաձայնագիրը, որի մասին հիմա խոսում են Բրյուսելում, ամենուրեք, դա բազային փաստաթուղթ է, որի մեջ անպայմանորեն մտնում է սահմանների դեմարկացիայի հարցը։ Իսկ խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ դուք ընդունել եք մյուս պետության տարածքային ամբողջականությունը։ Եթե Փաշինյանը գնում է խաղաղության բանակցությունների, հետեւապես, նա փաստացի ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախը սկսում է վերածվել Ադրբեջանում գտնվող հայկական անկլավի։ Սա փաստ է։ Երրորդ պահն էլ այն է, որ խաղաղության համաձայնագրի բանակցությունն ու դելիմիտացիան մեկ ընդհանուր գործընթաց են, իսկ հիմա առանձին վարում եք բանակցությունը խաղաղության շուրջ եւ դրանից անջատ՝ դելիմիտացիան։ Այս խաղը վերջանում է հերթական սրացմամբ։
-Ո՞վ է խաղում այս խաղը, Հայաստա՞նը։
-Ես կասկածում եմ, որ Հայաստանը։ Հայաստանը փորձում է ժամանակ շահել, մտածում են վերակենդանացնել Մինսկի խումբը, Ղարաբաղի կարգավիճակի հարց են առաջ քաշում։ Էս ամենը կարված է սպիտակ թելերով։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ պրիմիտիվ ու արխայիկ, ուղղակի զարմացնում է բոլորին։ Փողոցային տղաները փորձում են վարել պետության ճակատագրի ղեկը։ Հայերը կարող են կորցնել իրենց պետականությունը, ահա, թե որն է վտանգը։
-Մեր ժողովուրդը ոչ թե ամերիկամետ է կամ ռուսամետ, այլ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից ակնկալում են օգնություն, որովհետեւ լավ են հասկանում, որ պետությունը կորցնելու վտանգ կա։
-Լսեք՝ ռուսները կանգնած են Գյումրիում, խաղաղապահները կանգնած են Արցախում։ Ի՞նչ է պետք, ինչպե՞ս ձեզ հասկացնել, թե ուր գնալ, որ լեժանկա բերեք ու քնեք Պուտինի ընդունարանում։
-Մեզ մոտ երբեք այսքան հակառուսական տրամադրություններ չեն եղել, ինչպես հիմա, հենց այս պահին։
-Որովհետեւ Ալիեւը Բաքուն ու Գյանջան դարձրեց ռուսախոս քաղաքներ, ռուսերեն իմացողն Ադրբեջանում չի կորի, իսկ ձեզ մոտ 0,03 ռուսական դպրոց կա։ Չէ՞ որ մենք շփվում ենք ձեր գիտնականների հետ։ Նրանք փայլուն մենագրություններ են գրել, ձեր համալսարաններում դրել, բայց բոլորը հայերեն են, անգլերեն փոքրիկ անոտացիաներով։ Ուրեմն իմացեք՝ Արեւմուտքում դրանք կարդացող չկա, իսկ Ռուսաստանում մենք ուզում ենք կարդալ, բայց հայերեն կարդալ չգիտենք։ Ուզում եք այս խաղերը խաղալ՝ խաղացեք, բայց դուք սրանով դուրս եք մնում մեր ընդհանուր գիտական ինֆորմացիոն դաշտից։ Իսկ երբ ոչխարն ինչ-որ գետակ է անցնում, Փաշինյանը գիշերվա 3-ին արթնացնում է Պուտինին։ Ինչո՞ւ։ Զանգեք Բայդենին, զանգեք Մակրոնին։ Պետք չէ Պուտինի հետ նարդի խաղալ, որովհետեւ նա սովորել է անհրաժեշտ պահի նետել ճիշտ զառը»։