Լրահոս

13.09.2011 12:14


Թուրքիայում 4 տարեկան երեխան սպանել է իր մորը

Թուրքիայի արևելքում գտնվող ավտոմեքենաների վարձակալության գրասենյակներից մեկում տիրուհու 4–ամյա որդին, խաղալով որսորդական ավտոմատ հրացանի հետ, պատահաբար կրակել ու վիրավորել է իր 36–ամյա մորը։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, կինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկների բոլոր ջանքերն անցել են ապարդյուն, և նա մահացել է։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հանգստացրել են տղային, իսկ նրա հորը տարել ոստիկանության բաժին՝ ցուցմունք տալու։ Հետաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը