Լրահոս

19.09.2022 17:28


Երևանի Իսակովի պողոտայում բախվել են Toyota-ն, Honda-ն, Mitsubishi-ն ու ՎԱԶ 2121-ը, վերջինս կողաշրջվել է

Երևանի Իսակովի պողոտայում բախվել են Toyota-ն, Honda-ն, Mitsubishi-ն ու ՎԱԶ 2121-ը, վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Իսակովի պողոտա-Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում բախվել են Աննա Ավագյանի վարած Honda մակնիշի, Արմեն Գևորգյանի վարած Toyota մակնիշի, Վահե Նազարյանի վարած Mitsubishi մակնիշի և Մարզետ Ամիրխանյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեաքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով Նիվան կողարջվել է։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը