Քաղաքական

19.09.2022 16:11


Եռաբլուրի տարածքը էլի մեծանում է․ արգելում են նկարահանել (տեսանյութ)

Եռաբլուրի տարածքը էլի մեծանում է․ արգելում են նկարահանել (տեսանյութ)

Չորրորդ օրն է՝ Եռաբլուրը նորից ծխում է․․․ նոր զոհերի մարմիններն են հանձնվում Մայր հողին, օրական առնվազն 5-10, նոր փոս ու նոր շիրիմ է ավելանում մեծացող Եռաբլուրին։ Ուշադրություն՝ Կառավարությունը ներքին կարգով հրահանգել է ՝ Եռաբլուրում 24 ժամյա ռեժիմով հատուկ հսկողություն սահմանել՝ թույլ չտալու լրագրողների մուտքը Եռաբլուրի տարածք, որպեսզի այս օրերին նոր զոհերի հուղարկավորությունները, թաց մնացող հողին ավելացող փոսերը չնկարահանվեն, թաքցվի նոր զոհերի քանակը ու այդպիսով հանրային տրամադրություներ չստեղծվի։

Ավելին՝ արգելված է անգամ հեռախոսներով նկարահանումները՝ զոհված զինծառայողների հարազատների կողմից։ Ինչո՞ւ, ի՞նչ հիմքով՝ այս հարցին պատասխանում են՝ Կառավարությունից են հրահանգել։ Ինչո՞ւ հրապարակված չէ այդ որոշումը, մուտքը վերահսկող զինվորականները պատասխան չունեն։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը