Քաղաքական

19.09.2022 15:13


ՊՆ-ն չգիտի՝ Հայաստանին հանձնված 32 դիերը մտնո՞ւմ են Փաշինյանի հայտարարած 135 զոհի մեջ, թե՞ ոչ

ՊՆ-ն չգիտի՝ Հայաստանին հանձնված 32 դիերը մտնո՞ւմ են Փաշինյանի հայտարարած 135 զոհի մեջ, թե՞ ոչ

Նախօրենին տեղեկություն ստացանք այն մասին, որ Բաքուն Երևանին է հանձնել սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 32 հայ զինվորների դի։ Մինչ դա այս ուրբաթ էլ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասել է 135-ի:

Yerevan.Today-ը փորձեց պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանից ճշտել՝ նոր վերադարձված դիերը մտնում են 135-ի մեջ, թե՞ ևս 32 զոհ, սակայն այս պահի դրությամբ դեռ հստակ ճշտված չէ:

Վիրավորների թվի մասին ևս նախարարությունից հայտնել չեն շտապում, Արամ Թորոսյանը նշում է, որ այդ թիվը նույնպես ճշտվում է, սակայն ծնողներն ու հարազատները կարող են զանգահարել 1-28 հեռախոսահամարով և վիրավորներիառողջականի վերաբերյալ ստանալ տեղեկություն նաև, նաև իմանալ որ բուժհաստատությունում է բուժվում:

Ինչ վերաբերում է զոհերի ու վիրավորների թվի ու անունների հրապարակմանը, պաշտպանությն նախարարությունը դեռ չի շտապում հրապարակում անելուց. Թվերը դեռ ճշգրտվում են. «Այդ մասին մի քանի անգամ հայտնել ենք, որ նախարարությունը կհրապարակի միայն գերճշգրիտ տեղեկատվություն՝ վերջնական ճշտումներն իրականացնելուց հետո»:

Այս խորագրի վերջին նյութերը