Քաղաքական

19.09.2022 13:44


Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Ռուսաստանը կողջունի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչն արվում է գործնականում, այլ ոչ թե խոսքով։ Կարո՞ղ են իրականում կարգավորմանը նպաստել այդ հայտարարությունները։ Ժամանակը ցույց կտա»,-ասել է Պեսկովը։

Սեպտեմբերի 17-19-ը Փելոսին հանդիպումներ է անցկացնում բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը