Ռուբեն Զարգարյան. «Ավելի ու ավելի օտարերկրացիներ են ԼՂՀ մասին ճշմարտությունը տարածում ամբողջ աշխարհում»
«Բաքվի ապակառուցողական իշխանությունները տափակ ագրեսիվություն են դրսևորում: Բաքվում մեկ հնչում են կոչեր` ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները, մեկ ջիհադ հայտարարել ԼՂՀ դեմ, մեկ օկուպացնում կամ բռնակցում են երկուռուսական սահմանային գյուղեր, մեկ գաղտնիաբար ԱՄՆ-ին հրահրում են Ռուսաստանի դեմ և հակառակը»:
Այդ մասին Analitika.at.ua–ին տված հարցազրույցում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:
«Ինչ-որ մեկին ինչ-որ բան արգելելու ցանկությունըԲաքվի իշխանություններինհանգիստ չի տալիս` հատկապես հարակիցանկախ պետությունների տարածքներում: Նրանց համար վիրավորական է, որ ոչ ոք նրանցից թույլտվություն չի հարցնում ինչպես ապրել, որտեղ գնալ, ինչ գրել: Այժմ Բաքվում տարվել են ԼՂՀ այցելություն կատարած լրագրողների, քաղաքական գործիչների, փորձագետների սև ցուցակներ կազմելով:
ԼՂՀ-ում լրագրողների գործունեության նկատմամբ Բաքվի իշխանությունները իրենց աղմկոտ փիար-բողոքներով միայն միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում ԼՂՀ հաջողությունների և պատասխանատու արտաքին քաղաքականության վրա և ցույց են տալիս Ադրբեջանի քաղաքական մշակույթի ցածր մակարդակը: Ավելի մեծ թվով օտարերկրացիներ են այցելում ԼՂՀ և ամբողջ երկրագնդով տարածում ճշմարտությունը այդ երկրի մասին: Առողջ դատողություն ունեցող մարդկանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընկալվում է որպես քաղաքակիրթ միջազգային հանրության օրգանական մաս և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կարևորագույն գործոն: Վերջին ժամանակներս շատ փորձագետներ ու լրագրողներ են գրում, որ հենց Ադրբեջանն է տապալում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»,- հայտարարել է փորձագետը:
Ռուբեն Զարգարյան. «Ավելի ու ավելի օտարերկրացիներ են ԼՂՀ մասին ճշմարտությունը տարածում ամբողջ աշխարհում»
«Բաքվի ապակառուցողական իշխանությունները տափակ ագրեսիվություն են դրսևորում: Բաքվում մեկ հնչում են կոչեր` ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները, մեկ ջիհադ հայտարարել ԼՂՀ դեմ, մեկ օկուպացնում կամ բռնակցում են երկուռուսական սահմանային գյուղեր, մեկ գաղտնիաբար ԱՄՆ-ին հրահրում են Ռուսաստանի դեմ և հակառակը»:
Այդ մասին Analitika.at.ua–ին տված հարցազրույցում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:
«Ինչ-որ մեկին ինչ-որ բան արգելելու ցանկությունը Բաքվի իշխանություններին հանգիստ չի տալիս` հատկապես հարակիցանկախ պետությունների տարածքներում: Նրանց համար վիրավորական է, որ ոչ ոք նրանցից թույլտվություն չի հարցնում ինչպես ապրել, որտեղ գնալ, ինչ գրել: Այժմ Բաքվում տարվել են ԼՂՀ այցելություն կատարած լրագրողների, քաղաքական գործիչների, փորձագետների սև ցուցակներ կազմելով: