Անգոլացի գեղեցկուհին հռչակվել է «Միսս տիեզերք–2011»
«Միսս տիեզերք–2011» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Անգոլայի ներկայացուցչուհի Լեյլա Լոպեսը։ Այն տեղի է ունեցել Բրազիլիայի Սան–Պաուլու քաղաքում։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։
Լոպեսը առաջ է անցել 88 մրցակցուհիներից և դարձել է Անգոլայի առաջին մասնակիցը, ով նվաճել է «Միսս տիեզերք» տիտղոսը։ Նա թագը ստացել է նախորդ տարվա հաղթող մեքսիկացի Խիմենա Նավարետեի ձեռքից։ Առաջին փոխգեղեցկուհի է դարձել ուկրաինուհի Օլեսյա Ստեֆանկոն, իսկ երկրորդ փոխգեղեցկուհի է հռչակվել բրազիլուհի Պրիսցիլա Մաչադոն։
«Lenta.ru»–ն փոխանցում է, որ «Միսս տիեզերքի» հոբելյանական 60–րդ մրցույթի հեռարձակումը, նախնական տվյալներով, դիտել է մեկ միլիարդ մարդ։