Լրահոս

18.09.2022 23:19


Վահագն Խաչատուրյանը թագուհու հոգեհանգիստը վերածել է ֆոտոսեսիայի (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը թագուհու հոգեհանգիստը վերածել է ֆոտոսեսիայի (տեսանյութ)

Բրիտանական հեղինակավոր Daily Mail-ը գրում է, որ ՀՀ նախագահը Մեծ Բրիտանիայի թագուհու հոգեհանգստին լուսանկարվել է այն վայրերում, որտեղ լուսանարվել չի թույլատրվում:

Վահագն Խաչատուրյանն իր օգնականին դիմել է (խոսքը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի մասին է)՝ մի քանի լուսանկար անել հոգեհանգստի ֆոնին:

Սա մամուլում դարձել է քննադատության առարկա:

Ականատեսները պնդել են՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում բարձրաձայն ծիծաղել է և կատակել:

Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը