Քաղաքական

18.09.2022 20:03


Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերը

Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերը

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով Երևանում տեղի ունեցած ցույցերը հավանաբար կազմակերպել են ԱՄՆ ոչ առևտրային կազմակերպությունները՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ։ Այս կարծիքը կիրակի հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

«Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՀԿ-ների կողմից, և, ցավոք, դրանք շատ են... Բնականաբար, Փելոսիի ժամանումը կանխատեսել էին այն ուժերը, որոնք այսօր դուրս են եկել ցույցերի»,-ասել է պատգամավորը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում։

Վոդոլացկին նշել է, որ Հայաստանում մեծ թվով հայրենակիցներ են ապրում, և երկրում իրավիճակը «անգլո-սաքսոնների և Փելոսիի օգտին չէ», այնուամենայնիվ, խորհրդարանականը կոչ է արել ԱՊՀ բոլոր կառույցներին ավելի ակտիվ աշխատել իրենց հայ գործընկերների հետ։

«Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա, հաշվի առնելով, որ այնտեղ ակտիվ աշխատում են ամերիկյան դեսպանատունը և հասարակական կազմակերպությունները՝ բոլորս՝ ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն և առաջին հերթին ԱՊՀ կառույցները՝ սկսած մեր հանձնաժողովից, վերջացրած բոլոր Եվրասիական հանձնաժողովներով, ավելի սերտ և ակտիվ աշխատենք Հայաստանում մեր գործընկերների հետ և լավ, բարի առաջարկներ անենք՝ կոտրելու այն իրավիճակը, որն այսօր այնտեղ ձևավորվում է»,-ասաց Վոդոլացկին։

Շաբաթ Նենսի Փելոսին ժամանել է Հայաստան, որտեղ կմնա մինչև սեպտեմբերի 19-ը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նա կհանդիպի երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և անվտանգության ներկա իրավիճակը։

Նշենք, որ այսօր մի քանի հարյուր ակտիվիստներ հանրահավաք են կազմակերպել Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը