Քաղաքական

18.09.2022 12:13


«Սնարյադները գյուղի վրա բամբիտ էին անում, պառկեցինք գետնին». Սոթքի բնակիչները պատմում են ադրբեջանական հարձակման մասին (տեսանյութ)

«Սնարյադները գյուղի վրա բամբիտ էին անում, պառկեցինք գետնին». Սոթքի բնակիչները պատմում են ադրբեջանական հարձակման մասին (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչները պատմում են, որ ադրբեջանական հարձակումը սկսել է շատ անսպասելի եւ իրենք մի կերպ են կարողացել դուրս գալ գյուղից:

«Գիշերը 12-ի մոտ էր, երեխեն ասեց` պապա, կրակում են, ասեցի` ամեն օրվա կրակոցների նման է, դուրս եկա, հասկացա, որ չէ, այդ ժամանակ բեսպիլոտնիկը խփեց զորամասին, սնարյադներն արդեն գյուղի վրա բամբիտ էին անում, պառկեցինք գետնին: Սնարյադը գցեցին մեր տան կողքը, հարեւանին ենք զանգել, մի կերպ դուրս ենք եկել ու գնացել ենք Վարդենիս»,-ասում է Սոթքի բնակիչը եւ ցույց տալիս բեկորները տան մոտակայքում:

Սոթքի մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ կրակոցները շատ ուժեղ են եղել, նման բան նքը երբեք չէր տեսել:

«Հարվածները էնքան ուժեղ, հուժկու էին, որ չհասկացանք` ինչ է կատարվում: Մենք չգիտենք` մեզ ինչ է սպասվում, անորոշություն է, իմանանք` գնալու ենք, գնանք, մնալու ենք, մնանք: Մենք գնալու տեղ չունենք, սա մեր տունն է, մեր հողն է, եթե քո պոստին կանգնած տղան տեսնի, որ իրա մաման, իրա պապան տունը թողել գնացել են, ո՞ւմ պաշտպանեն, իսկ որ տեսնում է` մենք այստեղ ենք, ավելի ուժեղ է լինում»,-ասաց բնակիչը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը