Աշխարհ

17.09.2022 20:28


Ալիևն Էրդողանին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին

Ալիևն Էրդողանին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:

Ուզբեկստանում գտնվող Էրդողանին հարցրել են «Շուշիի հռչակագրի» համաձայն Ադրբեջանին ռազմական տարածաշրջան թուրքական զորք ուղարկելու հնարավորության մասին, սակայն Էրդողանը նշել է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։

«Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չկա քննարկել այն հիմա»,-ասել է Էրդողանը:

Նա նշել է, թե Հայաստանը պետք է գործի «նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանա խաղաղության և համագործակցության վրա»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը