Քաղաքական

17.09.2022 19:14


«Թշնամին հիմա ավելի կարևոր կետերում է նստած, գյուղը թիրախի տակ է, կարող է 5 րոպե հետո էլ բան փոխվի»․ Հակոբ Ավետյան

«Թշնամին հիմա ավելի կարևոր կետերում է նստած, գյուղը թիրախի տակ է, կարող է 5 րոպե հետո էլ բան փոխվի»․ Հակոբ Ավետյան

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած հարաբերական հանգիստ վիճակին՝ գյուղի բնակիչները դեռ տարհանված են.

«Մասնավորապես, Սոթք գյուղը դատարկված, լքված վիճակում է, ով անասուն ունի՝ գալիս է խոտ գցում, ամենքը իր տանը նայում՝ գնում, ընտանիքներ չկան գյուղում, մարդիկ գնում-գալիս են»։

Ուստի Հակոբ Ավետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք թշնամին նույն տեղո՞ւմ է, որտեղ 1.5 տարի առաջ ներխուժել և տեղակայվել էր, թե՞ հետ է գնացել․

«Չէ՛, հետ գնալը մոռացե՛ք, այդպիսի հասկացողություն չկա, ավելին՝ շատ տեղեր էլ առաջ են եկել, ի՞նչ հետ գնալ։ Դուք մոռացեք, որ թուրքն առաջ գա ու մի քայլ հետ գնա, այդպիսի բան չկա։ Հետ չեն գնում, հետ շպրտում են»:

Այսինքն՝ գյուղերն այս պահին թշնամու ուղիղ նշանառության տա՞կ են, ամեն պահի կարող են կրակե՞լ, հարցրեցինք Ավետյանին։

«Թշնամին հիմա ավելի կարևոր կետերում է նստած։ Այնպես է, որ գյուղը թիրախի տակ է, կարող է 5 րոպե հետո էլ բան փոխվի։ Անվտանգ վիճակում չենք մենք, բայց մնում ենք, չգիտենք՝ ինչ է լինելու։ Դարձել է ֆիդայիների թիվը, ավտոմատներն ուսներիս գցած գյուղի մեջ ման ենք գալիս, բայց էս թվին այդպես չի լինում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը