Մեկնաբանություն

17.09.2022 14:25


«Անբարոյականի վաստակի» հակառուսական միտինգը Հ1-ում

«Անբարոյականի վաստակի» հակառուսական միտինգը Հ1-ում

Նիկոլի Փաշինյանի հատուկ հանձնարարություններով հաճախորդ Էդմոն Մարուքյանը ժամանակին Ալեն Սիմոնյանին անվանել է «անբարոյականի վաստակ» (Ալենն էլ իր հերթին Էդմոնին «քաղաքական տրյապկա» էր անվանել)։ Քանի որ դա ասել է նույն Ալեն Սիմոնյանի հետ «Ելք» դաշինքը կազմած Մարուքյանը, ուստի չենք ուզում կասկածի տակ դնել նրա ասածներն Ալենի մասին, քանզի նրանք ներսից միմյանց գիտեն։ Բայց թողնենք ներիշխանական որակումներն ու անցնենք բուն թեմային։

Երեկ «անբարոյականի վաստակի» պիտակով Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր Հ1–ում ու հակառուսական միտինգ էր անում։ Պարզ է, որ նա այդ առաջադրանքը ստացել էր Նիկոլ Փաշինյանից։

Ալենի հակառուսական արշավը տեղի է ունենում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին ընդառաջ։

Եթե սրան գումարենք նաև այն, որ Նիկոլը, իրեն կից ԱԽՔ–ը, իշխանական քարոզչագործիքները տոտալ հակառուսական քարոզ են տանում, ապա ակնհայտ է դառնում, որ ՀՀ–ն ենթարկվելու է ուկրաինացման՝ այդտեղից բխող բոլոր արյունոտ ու ավերիչ հետևանքներով։

Դատելով ամենից՝ Նիկոլը հերթական արկածախնդրության մեջ է ներքաշում Հայաստանը՝ խիստ նյարդայնացնելով Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին։

Փաստորեն, հանուն աթոռի՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ՝ չխորշելով արյուն թափել դրա համար։

Հայաստանը կատաստրոֆայի նախաշեմին է ․․․

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը