Քաղաքական

17.09.2022 12:29

Թշնամին համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

Թշնամին համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

Այս բարդ ժամանակներում իմ մտքերն Հայաստանի ժողովրդի հետ են, մտահոգված եմ իրավիճակով։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը:

«Թշնամին, որը խառնաշփոթ է ստեղծել Ուկրաինայում, համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի սահմանների կողքին, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ մարտական գործողությունների ընթացքում ապօրինաբար զավթված տարածքն վերադարձվի։ Եվ թող կողմերը, Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ, շարունակեն զբաղվել սահմանագծմամբ ու սահմանազատմամբ։ Դե իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սեպ խրել եղբայրական Ռուսաստանի և Հայաստանի միջև և շահել դրանից, ասեմ ՝ չի ստացվի»,-գրել է պատգամավորը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։