«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ-ի պատվիրակության հետ
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընդունել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները և մշտական հանձնաժողովները ներկայացնող պատգամավորներ:
Արցախի մեր գործընկերները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական մթնոլորտը, կարևորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը:
Խոսելով ադրբեջանական փաստացի ագրեսիայի, Հայոց պետականությանն ուղղված լրջագույն մարտահրավերների, քաղաքական մեծամասնության կողմից երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները ճիշտ գնահատելու և արժանապատվորեն դիմակայելու անկարողության մասին՝ շեշտել ենք, որ ներկա իրավիճակը հնարավոր է հաղթահարել՝ հրատապորեն ձևավորելով ազգային համաձայնության իշխանություն, որդեգրելով և հետևողականորեն իրականացնելով անվտանգային համապարփակ նոր ռազմավարություն:
Հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք էին ադրբեջանական շարունակվող ագրեսիան հաղթահարելու նպատակով միասնական լինելու և համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում:

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից