Ադրբեջանը մասնատում է հայ կին զինծառայողին, իսկ ՔՊ-ն շարունակում է խաղաղության պայմանագրից խոսել
Ժամեր առաջ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը սահմկռեցուցիչ մանրամասներ ներկայացրեց վերջին օրերի Ադրբեջաի սանձազերծած ագրեսիայից: Նա նշեց, որ ադրբեջանցիները մասնատել են հայ կին զինծառայողին: Նրա խոսքով` հակառակորդն իրեն պահել է վայրագության վերջին աստիճանի։
«Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–ասաց Ասրյանը։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկիզբ առած ռազմական գործողությունների արդյունքում մենք ունենք արդեն հաստատված 135 զոհ, բազմաթիվ վիրավորներ, որոնց թիվը այդպես էլ չի ներկայացվում:
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն էլ նախօրեին հայտնեց, որ վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ:
Այս պայմաններում ՀՀ իշխանությունը շարունակում է խոսել Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության և հարևանության մասին: Այսպես, կառավարության նիստում Փաշինյանն ասել է.
«Ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը, ընդհակառակը՝ ավելի է ընդգծում»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է.
«Մենք ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել այս հարցերը եւ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ»:
Իսկ օրեր առաջ էլ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել է.
«ՀՀ քաղաքացիների անվտանգ ապրելու երաշխիքը հարևանների հետ խաղաղության մշտական և հուսալի կարգավիճակն է։ Մենք քաղաքակիրթ ժամանակներում ենք ապրում, ոչ թե մարդակերների և վայրենիների, որ փոխադարձ ագրեսիան նախընտրելի դարձնենք խաղաղությունից»։
Այսինքն, ստեղծված իրավիճակում ՀՀ-ը ոչ միայն իր բոլոր լծակներն ու ռեսուրսները չի օգտագործում Ադրբեջանին միջազգային հանցագործ ճանաչելու, պատասխանատվության ենթարկելու համար, այլ շարունակում են խոսել խաղաղությունից: Մի բան էլ ասում են՝ մարդակերների ժամանկներում չենք ապրում:

Աղբյուրը` yerevan.today