Քաղաքական

16.09.2022 13:33

Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա 2 արկ է ընկել, վնասվել է Ջերմուկի ճոպանուղին և այլն. ԱԻ նախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին

Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա 2 արկ է ընկել, վնասվել է Ջերմուկի ճոպանուղին և այլն. ԱԻ նախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թիվը:

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանում: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»,Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Փամբուխչյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր վնասները մանրամասն կգույքագրվեն, որի նպատակն է Կառավարության կողմից միջոցների տրամադրումը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

«Կարևոր է նաև փաստագրել այս և այլ հանգամանքները իրավական առումով»,-հավելեց Փաշինյանը:

Նիկոլի Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսոր ուժերի կողմից արձանագրվել են ռազմական հանցագործությունների դեպքեր, և այդ դեպքերը մանրամասն պետք է փաստագրվեն և հետագայում դրանց ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։