«Նորավանում ունենք զոհ՝ թշնամին նշանառության տակ է վերցրել շտապօգնության մեքենան, ինչի հետևանքով Գևորգը զոհվել է». Սիսիանի համայնքապետի խոսնակ
«Այս պահին Սիսիանում և Սիսիանի տարածաշրջանում իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, այս ընթացքում որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել։ Գիշերն էլ կրակոցներ չեն եղել»,-168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի համայնքապետի մամուլի քարտուղար Արմինե Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ, այս պահին պատկան մարմինները զբաղվում են թշնամու հարձակման հետևանքով խաղաղ բնակավայրերի կրած նյութական վնասների գույքագրման հարցով։
«Նորավան բնակավայրում քաղաքացիական անձանց շրջանում ունենք մեկ զոհ՝ 1993 թվականին ծնված Գևորգ Հայրապետյանն է։ Պատերազմի առաջին իսկ օրվանից նա օգնում էր վիրավոր զինվորներին տեղափոխելու գործում։ Շտապօգնության մեքենայով վիրավոր զինվոր են տեղափոխելիս եղել, թշնամու կողմից նշանառության տակ է վերցվել շտապօգնության մեքենան, ինչի հետևանքով Գևորգը զոհվել է։ Շտապօգնության մեքենայի վարորդը և ևս մեկ անձ, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան»,- նշեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա փոխանցեց, որ թշնամին պատերազմի առաջին օրերին փորձել է ինչ-որ բաներ գտնել, պայթեցնել, բայց չի գտել, ինչից հետո սկսել է անկանոն կրակ բացել Նորավանի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց շրջանում հնարավոր վիրավորներին, Արմինե Հարությունյանը փոխանցեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան։
Նշենք, որ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տարածել էր հաղորդագրություն, տեղեկացնելով, որ այսօր ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։