Քաղաքական

16.09.2022 11:20


«Ես սա անպատիժ չեմ թողելու». դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին

«Ես սա անպատիժ չեմ թողելու». դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանին։
«Դատարանը որոշեց ճանաչել Սայաթ Շիրինյանի անմեղությունը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրան արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառով»,–ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Yerevan.today-ի հետ զրույցում Շիրինյանը նշեց, որ ի սկզբանե պարզ էր` շինծու գործ էր, որը հարուցվել էր ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի վրա։
«1 տարի 9 ամիս տևեց այս ամենը, և այդ ընթացքում ինձ նաև ազատությունից են զրկել։ Ես վրեժ եմ լուծելու նրանցից` քննիչից և ցուցմունք տվողից, այսինքն` պայքարելու եմ, որ նստեն, սա անպատիժ չեմ թողելու։ Դատավորի դեմ էլ ճնշումներ եղել են, սակայն նա կուլ չի գնացել դրանց»,–ասաց Շիրինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը