Քաղաքական

16.09.2022 10:37


Թշնամին ՀՀ սահմանի տարբեր հատվածներում զբաղեցնում է իր համար բարենպաստ ռազմավարական կարևորության բնագծեր. Սենոր Հասրաթյան. «Իրավունք»

Թշնամին ՀՀ սահմանի տարբեր հատվածներում զբաղեցնում է իր համար բարենպաստ ռազմավարական կարևորության բնագծեր. Սենոր Հասրաթյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Սահմանային լարված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի ՊԲ ԶՈւ գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ:

—Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին՝ ինտեսիվ հրետակոծության տակ պահելով հայ-ադրբեջանական սահմանը, թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակչությանը:

—Թշնամին ոչ միայն հրետակոծում, այլեւ ինտենսիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Հայաստանի պետական սահմանի տարբեր հատվածներում եւ զբաղեցնում իր համար բարենպաստ ռազմավարական կարեւորության բնագծեր: Իսկ նպատակը մեկն է՝ հայկական կողմին պարտադրել սեփական կամքը...

—Ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գոտու վրա: Այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը որքանո՞վ է իրատեսական:

—Բնականաբար, Հայաստանի սահմաններում տեղի ունեցող զարգացումներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաեւ արցախա-ադրբեջանական շփման գոտու վրա: Թե որքանով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը կկարողանա իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, ուղղակիորեն կախված է աշխարհաքաղաքական գործոններից: Բայց որ Բաքուն, օգտվելով մեր իշխանության ապիկար ու անօգնական գործելաոճից, նպատակ ունի վերջնականապես լուծել Արցախի հարցը եւ դրա համար հնարավոր է` օգտագործի նաեւ ռազմական ուժ, չի բացառվում:

—Ինչպե՞ս եք տեսնում արցախյան հարցի վերջնական կարգավորումը:

—Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է շուրջ երեք տասնամյակ առաջ, եւ այդ ընտրությունը սակարկման ենթակա չէ:

—Եվ վերջում՝ ինչ գնահատական կտաք վերջին շրջան ում, իբր 44-օրյա պատերազմի հետեւանքները վերհանելու շրջանակում գեներալիտետի դեմ հարուցված քրգործերին:

—Այն, որ այդ պատերազմում կրած պարտության համար վաղ թե ուշ պետք յուրաքանչյուր ոք պատասխան տա իր մեղավորության չափով, դա միանշանակ է: Բայց նաեւ միանշանակ է, որ ոչ այս իշխանության պայմաններում...»։

Այս խորագրի վերջին նյութերը