«29.800 քկմ թողնելը նշանակում է՝ հանձնել Արցախը և ազատագրված անկլավները». Էդգար Էլբակյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր դրվագներում մատնանշում էր «29 հազար 800 քկմ» տարածքի մասին:
«ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. կմ»,-նախ ասել էր Փաշինյանը, իսկ արդեն հայտնի՝ «ստորագրելու» մասին աղմկահարույց հայտարարության համատեքստում՝ նկատել,- Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի:
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:
«29.800 քկմ» տարածքի մասին Փաշինյանի շեշտադրումների իրական ենթատեքստը, պարզվում է, միայն Արցախի հանձնում չէ։
«Դա նշանակում է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, նաև հանձնել այն տարածքները, որոնք Խորհրդային Միության ժամանակ եղել են Խորհրդային Ադրբեջանի անկլավները և հետո ազատագրվել են: Խոսքը Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի և Ազատամուտ, Կայան գյուղերին հարող տարածքների մասին է»,-168.am-ի հետ զրույցում պարզաբանեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կրկին հանրայնացրել է աղմկահարույց հայտարարություններ, դրան հաջորդել էին Փաշինյանի հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիների ինքնաբուխ ակցիաները Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում: