Քաղաքական

15.09.2022 22:20

Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում՝ նաև Նախիջևանի կողմից. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (տեսանյութ)

Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում՝ նաև Նախիջևանի կողմից. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (տեսանյութ)

«Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին», ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով»,-ասել է նա։

Մարգարյանը նշել է նաև, որ Բաքուն միշտ համառորեն դիմադրել է հրադադարի մեխանիզմները կարգավորելու ցանկացած նախաձեռնության։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։