Լրահոս

15.09.2022 08:31


Կոտայքի մարզում․«Lexus» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է փոսի մեջ

Կոտայքի մարզում․«Lexus» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է փոսի մեջ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան հայտնվել է փոսի մեջ։

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ֆ․) շրջվել է փոսը․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել փոսից։

Այս խորագրի վերջին նյութերը