Քաղաքական

15.09.2022 01:20


Փաշինյանի իմփիչմենթի պահանջի համար ՔՊ-ից 18 ձայն է անհրաժեշտ. Սեյրան Օհանյան

Փաշինյանի իմփիչմենթի պահանջի համար ՔՊ-ից 18 ձայն է անհրաժեշտ. Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 35 ստորագրություն ունեն՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանն անվստահության գործընթաց սկսելու համար, այս պահին պակասում է 18 ստորագրություն։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հորդորելով ՔՊ–ական պատգամավորներին գալ և ստորագրել։

«Ստիպում են, որ Հայաստանը միջանցք տրամադրի թուրք–ադրբեջանական տանդեմին։ Այդ օղակը օրըստօրե սեղմվում է, կարևոր հանցագործն Ադրբեջանն է և նրա իրականացրած սադրանքները, բայց Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել միջազգային հարթակում՝ Ադրբեջանի հանցագործությունը պատշաճ կերպով ներկայացնելու։ Պարտված իշխանությունները թե՛ ներսում, թե՛ արտաքին հարթակում կոմպլեքսավորված են և նրանց վրա ճնշումները շարունակվում են։

Կառավարության ղեկին նստած անձնավորությունը, իմանալով, որ եթե ինչ–որ մի մերժում լինի, հակառակորդը սկսելու է մարտական գործողություններ, ոչինչ չեն արել դրան նախապատրաստվելու համար։ Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է, մեր խնդիրը բանակցողին հեռացնելն է։ Ամուր բռունցքի ներկայությամբ միայն կարող ենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել այս վիճակից։ Կառավարության ղեկին նստած անձնավորության հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է»,–ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները մինչև 01։15–ը ժամանակ են տվել իշխանական պատգամավորներին՝ գալու և ստորագրելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը