ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ–ական Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս չի եկել։ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանը«7օր»–ին ասել է, որ նման տեղեկություն երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում չի հաղորդվել։
–Ընդամենն ասվել է, որ իր դիմումի համաձայն նա հրաժարական է ներկայացրել պաշտոնից,–նշել է Նիկոյանը։
«7օր»–ի հարցին՝ կուսակցության մեջ Կարեն Կարապետյանին ՀՀԿ–ից հեռացնելու տրամադրություններ չկա՞ն, Ս. Նիկոյանը պատասխանել է.
–Բացարձակապես ո՛չ։ Ես կուսակցության տրամադրությունների մասին խոսելու լիազորությունը չունեմ, բայց բացարձակապես ո՛չ։ Եթե բարձրաստիճան պաշտոնյան ինքն իր ցանկությամբ հրաժարվում է պաշտոնից, դա որևէ բան չի նշանակում կուսակցական իրավունքների և պարտականությունների մասով։
Կարեն Կարապետյանը ՀՀԿ–ից դուրս չի եկել
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ–ական Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս չի եկել։ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանը «7օր»–ին ասել է, որ նման տեղեկություն երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում չի հաղորդվել։

7or.am