Լրահոս

14.09.2022 11:42


Կոտայքի մարզում բախվել են Opel Astra-ն ու Nissan Tiida-ն, վերջինս բախվել է շինության պատին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են Opel Astra-ն ու Nissan Tiida-ն, վերջինս բախվել է շինության պատին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում բախվել են Opel Astra և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և գլխիվայր շրջվել։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը