Այս բոլոր զոհերի արյունը՝ և 44-օրյա պատերազմի և հիմա էլ, իրենց վզին է. թե ինքը, թե իր ամբողջ խունտան պետք է հեռանա,ես նույնիսկ անունը տալ չեմ ցանկանում․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Տավուշում այս պահին հարաբերական անդորր է, բայց ամեն վայրկյան իրավիճակը կարող է փոխվել, որևէ բան կանխագուշակել հնարավոր չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Այս պահին խաղաղ է, բայց ամեն ինչ հնարավոր է։ Տրամադրությունները մարզում , լայն առումով մտահոգ են։ Հուսահատություն չկա, բայց բնականաբար, ինչպես Հայաստանի բոլոր վայրերում , մտահոգ ենք՝ չգիտենք, զոհեր կա՞ն Տավուշից, թե՝ ոչ։ Ծանր սպասումներով ենք»,-նշել է Եպիսկոպոսը։
Անդրադառնալով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակին, Տավուշի թեմի առաջնորդն արձանագրեց՝ իրավիճակն այսպիսին է, որովհետև ՀՀ գործող իշխանությունը շարունակաբար ստել է ժողովրդին ։ «Ինչպես, որ առաջին օրվանից ստել են, հիմա էլ են ստում։ Անընդհատ ասվել է, որ մենք պատերազմի մեջ ենք, որ պատերազմը չի դադարել, բայց իրենց կեղծ խաղաղության օրակարգով, խաբեությամբ, մոլորության մեջ են գցել ժողովրդին, այդ մարդիկ այնքան անկարող , անընդունակ, վախկոտ, անհայրենիք ու անսեռ են , որ որևէ հարց չեն կարող լուծել։ Հետևաբար, ժամ առաջ, թե ինքը, թե իր ամբողջ խունտան պետք է հեռանա։ Ես նույնիսկ անունը տալ չեմ ցանկանում։ Այսօր այս բոլոր զոհերի արյունը՝ և 44-օրյա պատերազմի և հիմա էլ, իրենց վզին է։ Այդպես հանգիստ, առանց որևէ մտահոգության ԱԺ ամբիոնից հայտարարել, թե 49 զոհ ունենք՝ առանց աչք թարթելու, նշանակում է , որ իրենք ուղղակի թաթախված են այս ամենի մեջ։ Ինքը և իրենք»,-ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Դիտարկմանը, որ ՆԻկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ այդ զոհերը Հայաստանի ինքնիշխանությունն են ապահովում, Տավուշի թեմի առաջնորդն արձագանքեց․ «Հայաստանում չկա ինքնիշխանություն, քանի դեռ իրենք են իշխանության։ Այո, իրենց իշխանությունը կա, բայց գոյություն չունի իշխանություն և ցավալիորեն, ոչ միայն մեր տղաների կորուստը, որոնց թիվը դեռ չգիտենք, թե ուր է հասնելու, նաև տարածքներ, բարձունքներ ենք կորցնում։ Ամբողջ Հայաստանը խեղդված վիճակում է՝ իրենց կեղծ օրակարգերով, խաղաղության մասին բարբաջանքներով, ուղղակիորեն թունավորված է։ Դժվարանում եմ անգամ բառեր գտնել՝ բնութագրելու համար»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համոզված է՝ պատերազմը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունն է ղեկին, միակ ելքը, ստեղծված իրավիճակից, նրա հեռացումն է։ «Ժողովուրդը պետք է արթնանա։ Ես մեր հասարակությանը, լայն առումով վշտակցություն եմ հայտնում , մենք բոլորս ենք այդ զոհված տղաների հարազատները, արիություն, կամք եմ մաղթում մեզ, բազուկների զորություն մեր տղաներին, ովքեր հենց հիմա առաջնագգծում կանգնած են, իմաստություն, սթափություն և արթնություն եմ մաղթում մեր ժողովրդին, որպեսզի կարողանանք ժամ առաջ ազատվել այս մղձավանջից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց հոգևորականը։