Լրահոս

14.09.2022 11:05


Դպրոցներում և համալսարաններում ռումբ տեղադրված չէ․ ուսումնական վարժանքներ է իրականացվում

Դպրոցներում և համալսարաններում ռումբ տեղադրված չէ․ ուսումնական վարժանքներ է իրականացվում

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ԱԻՆ կինոլոգները։

Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։

***

Չեխովի դպրոցում և Ֆրանսիական համալսարանում ռումբ տեղադրված չէ, ոստիկանությունն ու ԱԻՆ-ն իրականացնում են ուսումնական վարժանքներ։ Այս մասին «Auroranews»-ին հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը