Լրահոս

10.09.2011 10:02


Այսօր նավակատիք է, վաղը՝ Խաչվերաց տոնը

Այսօր նավակատիք է, վաղը՝ Խաչվերաց տոնը

Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Այդ օրը, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը, Սուրբ եկեղեցու տոնն է:

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Շատ տեղեր Խաչվերացը` Սըրբխեչը, ընկալում են որպես աշնանամուտ: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Երկուշաբթի մեռելոց է, ոչ աշխատանքային օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը