Աչքիս առաջ մի տան ու ավտոմեքենայի խփեցին, լավ է՝ տերը մեջը չէր․ Վերին Շորժայի ղեկավար
Այս պահին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ կրակոցները դադարել են։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Երանոսյանն ասաց, որ քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասի չափը կոնկրետ չի ճշտվել։
«Աչքիս առաջ մի տան խփեցին, մի 07 մակնիշի ավտոմեքենայի, լավ է՝ տերը մեջը չէր»,-նշեց բնակավայրի վարչական ղեկավարը։
Վերին Շորժայի ղեկավարի խոսքերով, Ադրբեջանը կիրառում էր տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի։ Կանայք, երեխաները գյուղից տարհանվել են։